Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքիավագանին
ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ ԼՕՏ 1 Քաջարանի համայնք գյուղ Նոր Աստղաբերդ գյուղում գտնվող /կադաստրային ծածկագիր 09-106-0412-0001-ից/ համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 25072019-09-0002/ գյուղատնտեսական նշանակության 0.39459 հա վարելահողը, մեկնարկային գին սահմանելով 96700 /իննսունվեց հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: