Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36-Ա
 

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՔԱՂԱՔ ՔԱՋԱՐԱՆ Ա․ ԲԱԿՈՒՆՑԻ ՓՈՂՈՑ 5Ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 11․03․2025 ԹՎԱԿԱՆԻ N 20-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի հանրապետության օրենքի 35-րդ և 36-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածով, հաշվի առնելով  անհատ ձեռնարկատեր Արմինա Վահրամի Մուրադյանի դիմումը և համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

1.Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Ա Բակունցի փ 5ա հասցեում գտնվող հանդիսությունների սրահը 5 (հինգ) տարի ժամկետով, ամսական 154000 (մեկ հարյուր հիսունչորս հազար) ՀՀ դրամ վարձավճարով, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել Ա/Ձ Արմինա Վահրամի Մուրադյանին՝ հանգստի, հիշատակի, տոնական և հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ 

2.Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

3.Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 11032025 թվականի N20-Ա որոշումը։

4. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ա/Ձ Արմինա Վահրամի Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner