Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2019 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 1 արձանագրությունը, համայնքի ավագանին, որոշում է՝. 1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքում մարզպետարանի կողմից իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները:
2.Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին` ապահովել ստուգման ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման արդյունքների մասին իրազեկումը ՝Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին: |