Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2025 թվականի N 56-Ա

«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, հիմք ընդունելով 08․04․2025 թվականին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի և «Զանգեզուրի պզնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև ստորագրված սոց․ օբյեկտների փոխանցման մասին մտադրությունների հուշագրի 2․1 և 2․1․1 կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 

1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով ստանալ հետևյալ անշարժ գույքերը՝

ա/  ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոց 2 մշակույթի պալատի շենք հասցեում գտնվող 4487,0 քմ արտաքին /3395,9քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,42 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0008-0057/;

բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի ՎՏերյան փողոց 6 մանկապարտեզի շենք հասցեում գտնվող 1539,4 քմ արտաքին /1337,5քմ ներքին/ մակերեսով շենք, շինությունները և շինությունների սպասարկման 0,307 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0007-0002/;

գ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի փողոց 7  շենք, թիվ 2 մանկապարտեզ հասցեում գտնվող 1818,7 քմ արտաքին /1390,4քմ ներքին/ մակերեսով շենքը և շենքի սպասարկման 0,165 հեկտար բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը /կադաստրային ծածկագիր 09-007-0011-0002/։

2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -12

ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner