Քննելով ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի փողոցի Բաբիկավան փողոցի Դյուկեր 1 տարածքում <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության կողմից կատարված վարչական իրավախախտման վերաբերյալ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի կողմից 2024 թվականի հուլիսի 10-ին ներկայացված նյութերը,
պարզեցի`
Վարչական իրավախախտում կատարած <<ԶՊՄԿ>> ՍՊ ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի փողոցի Բաբիկավան փողոցի Դյուկեր 1 տարածքում՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, տարածքում առանց քանդման թույլտվության կատարել է հողաշինարարական աշխատանքներ, այսինքն կատարել է արարք, որն առաջացնում է պատասխանատվություն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 23-րդ, 32-րդ, 2191 պրիմ, 281-283-րդ հոդվածներով,
որոշում եմ ՝
1. <<ԶՊՄԿ>> ՓԲ ընկերության աշխատակից Արմեն Վիկտորի Սարգսյանին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտման համար, ենթարկել վարչական պատասխանատվության, կիրառել վարչական տույժ` նշանակել տուգանք`1500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Վարչական իրավախախտում կատարած անձի կողմից տուգանքը պետք է վճարվի Քաջարանի համայնքապետարանի 900315202151 հաշվեհամարին՝ սույն որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:
Սույն որոշման օրինակը սահմանված ժամկետում հանձնել Արմեն Սարգսյանին ։