Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առպաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2024 թվականի հունիսի 25-ի հերթական նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N1, N2, N3 և N6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
3. Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարված մասհանումների ծախսման՝ Քաջարան համայնքի 2024 թվականի ծրագրում կատարվող փոփոխությունները հաստատելու և Քաջարան համայնքի ավագանու 26.04.2024 թվականի N 31-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագիրը հաստատելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարանց գյուղի 3-րդ փողոցի թիվ 25/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների 0.07104 հա էներգետիկայի գործառնական նշանակությամբ հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին։
6. Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
7. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան գյուղի 1-ին թաղամաս 9/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Լավրիկ Հրանտիկի Գրիգորյանին օտարելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով <<ԶՊՄԿ>> Փակ Բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին։
10. Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող Քաջարան համայնքի ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող 0,06422 հա վարելահողը հրապարակային սակարկություններով /մրցութով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
11. Կապանի «Նորոգշին» Սահմանափակ Պատասխանատվությամբ ընկերության կողմից «Ներքին Գիրաթաղի մարմարացված կրաքարերի երեվակումում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների իրականացում» նախաձեռնությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
12. «ՄԱԼԿԵՍ» ՍՊ ընկերության կողմից Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի «ՄԱԼԿԵՍ» տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման» նախաձեռնությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
13.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքապետարանի աշխատակազմի հակակոռուպցիոն միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին։
14.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և հրապարակային սակարկություններով (աճուրդային կարգով) օտարելու մասին։
15.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Ձագիկավան բնակավայրի համակցված փաստաթղթերում փոփոխություն կատարելու, հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու և հրապարակային սակարկություններով (աճուրդային կարգով) օտարելու մասին։
16.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» Փակ Բաժնետիրական ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտով) տրամադրելու համաձայնություն տալու մասին։
17.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային ենթակայության հիմնարկների ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին։
18. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։