Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 81-Ա որոշման N6 հավելվածում կատարել փոփոխություն և լրացնել հետևյալով՝
· հավելված 6-ի «հոգեբան» տողից հետո լրացնել «Հավաքարար» տողով, հաստիքային միավորը՝ 1, պաշտոնային դրույքաչափը՝ 145000 ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |