|   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և  ՀՀՍյունիքիմարզիՔաջարանհամայնքիԲաբիկավանգյուղի 1-28 բնակարանի բնակիչ Ռոման Լևոնի Հարությունյանի դիմումը ,  համայնքի ավագանին     որոշում  է. 1.Համայնքային սեփականություն համարվող /սեփ. վկայական թիվ 14062019-09-0011/, Քաջարան համայնքի Բաբիկավան գյուղի թիվ 1  շենքի թիվ 28 բնակարանը  անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել փաստացի տիրապետող անձին` Ռոման Լևոնի Հարությունյանին ։ 2.Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ առնչվող վճարումներ իրականացումը:   3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով: |