Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 9-րդ, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է.
1․ Հավանություն տալ ՄԱԶԾ «Դիմակայություն բոլորի համար» ծրագրի շրջանականերում կազմակերպված «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության դրամաշնորհային մրցույթին համայնքապետարանի կողմից ներկայացված «Ջրամատակարարման համակարգերի կառավարման բարելավում» ծրագրին։
2․ Համաձայնություն տալ համայնքի կողմից ծրագրի համաֆինանսավորմանը՝ մրցույթի պայմաններին համապատասխան։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։