Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի սեփականություն համարվող հետևյալ հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ Քաջարանի համայնք գյուղ Լեռնաձոր Բաբիկավան 3-րդ փողոց 9/1 հասցեում գտնվող 09-038-0033-0037 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական 23042019-09-0026/ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,1386 հա հողամասը, մեկնարկային գին սահմանելով 133100 /մեկ հարյուր երեսուներք հազար հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով