Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 209
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2023 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդհոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  77-րդ հոդվածով 3-րդ մասի   դրույթներով 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․   Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմում և  համայնքային ենթակայությամբ  առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում՝ «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ, «Քաջարանի արվեստի դպրոց»ՀՈԱԿ, «Քաջարանի գրադարանային միավորում»ՀՈԱԿ, «Լեռնաձորի մանկապարտեզ»ՀՈԱԿ, «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն»ՓԲԸ  կազմակերպել ամենամյա պարտադիր գույքագրման գործընթաց։

2․ Ամենամյա պարտադիր գույքագրումը սկսել 2023 թվականի նոյեմբերի 13-ից և աշխատանքներն ավարտել  ու  կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև դեկտեմեբրի 13-ը ներառյալ։ 

 3․ .Համայնքային    սեփականություն   համարվող   գույքի    2023 թվականի    պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքները ամփոփելու նպատակով  ստեղծել համայնքային  հանձնաժողով  և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։

4․ Սահմանված կարգով ամփոփել և  ձևակերպել ամենամյա պարտադիր գույքագրման արդյունքները։

5․  Կազմել  համայնքի սեփականություն համարվող  ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերը ՝ համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար։

6․  Ավագանու կողմից հաստատվելուց հետո , ներկայացնել աշխատակազմի ֆինանսատնտեսական  և եկամաուտների հաշվառման բաժնին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գործառույթների իրականացման համար։

7․Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել  աշխատակազմի քարտուղար Մագաղատ Ավետիսյանին։

8․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակման հաջորդ օրվանից։

․ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner