Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում՝
1. «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին – 1,034,800 /մեկ միլիոն երեսունչորսհազար ութ հարյուր/ ՀՀ դրամ - Քաջարան համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքների, միայնակ կենսաթոշակառուների, արտադրության մեջ դժբախտ պատահարի հետևանքով մահացածների ընտանիքների, 1-ին կարգի հաշմանդամների, պատվավոր քաղաքացիների, երկկողմ ծնողազուրկ երեխաների, 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքների, միայնակ մայրերի - ջրի և կոյուղու, աղբահանության սպասարկման գծով սահմանված արտոնությունների փոխհատուցման վարձավճարների համար:
2. «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ին – 1,123,712 /մեկ միլիոն մեկ հարյուր քսաներեք հազար յոթ հարյուր տասներկու/ ՀՀ դրամ – Քաջարան համայնքի՝ Նոր Աստղաբերդ, Գեղի և Ձագիկավան գյուղերում խմելու ջրագծերի սպասարկման և քլորացման համար։