Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը՝
· 2023թ.-ի արտադրության <<XCMG XG5S5041JGKQ6>> մակնիշի, 799 CP 61 հաշվառման համարանիշի ավտոաշտարակը, անհատույց և 5 /հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲ ընկերությանը՝ ըստ հաստատված կանոնադրական նպատակների։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|