Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՕ-145-Ն օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետով, և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը,Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026թ․ բնապահպանական ծրագրում կատարված փոփոխությունը՝ համաձայն հավելվածի /հավելվածը կցվում է/։
2. Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու համար։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |