Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 707-Ն որոշման դրույթները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Ա.Շիրվանզադեի փողոց 3/1 հասցեում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող 0.00489 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման» գործառնական նշանակության հողամասը մրցույթային կարգով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 53340 /հիսուներեք հազար երեք հարյուր քառասուն/ դրամ մեկնարկային վճարով տրամադրել կառուցապատման իրավունքով` ավտոլվացման կետ կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։