Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը՝ համաձայն հավելվածի,
- ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 57-Ա որոշումը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|