Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածների, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին թիվ 1746-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․-
1. Թույլատրել համայնքի ղեկավարին Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի փողոց 3/6 հասցեում գտնվող Կոլյա Ծատուրի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման 0.00192հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 15560 /տասնհինգ հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Կոլյա Ծատուրի Մարտիրոսյանին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|