Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողովներ) յուրաքանչյուր կազմում ընդգրկել համայնքի ավագանու 5 անդամ:
2. Հաստատել հանձնաժողովներում ընդգրկվող համայնքի ավագանու անդամների հետևյալ անհատական կազմը.
1) Հայրապետյան Արևիկ
2) Դանիելյան Աննա
3) Վարդանյան Գոհար
4) Գևորգյան Դավիթ
5) Ստեփանյան Դերենիկ
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 17-Ի N 6-Ա որոշումն։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |