Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 5-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից փողոցի նոր անվանման հայտերի հաստատման քաղվածքները /09022EKB273Q, 09082TBMMD4M, 09082RKRF788, 09082GKFMU8T, 09082WBU6WSB, 09082YNKWLPD, 09082B8VYGVX/ և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1․ Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում 3-րդ փողոցը հարող փողոցը անվանակոչել <<4-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 1/։
2․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 1-ին փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 2/։
3․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 2-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 3/։
4․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցից սկսվող փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 2-րդ փողոց, 1-ին փակուղի>> /Իրավիճակային հատակագիծ 4/։
5․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 1-ին փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 5/։
6․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 2-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 6/։
7․ Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցին զուգահեռ փողոցը անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 3-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 7/։
8․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում փողոցը թվային կարգով անվանակոչելու մասին » N 110-Ա որոշումը։
9.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
10․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|