Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 122-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՁՈՐ ԵՎ ԱՆԴՈԿԱՎԱՆ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԱՆՎԱՆՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ԹՎԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 110-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 5-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N 2387-Ն որոշման կարգի 4-րդ կետի, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից փողոցի նոր անվանման հայտերի հաստատման քաղվածքները /09022EKB273Q, 09082TBMMD4M, 09082RKRF788, 09082GKFMU8T, 09082WBU6WSB, 09082YNKWLPD, 09082B8VYGVX/  և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․

 1 Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում 3-րդ փողոցը հարող փողոցը անվանակոչել <<4-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 1/։

 

2 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 1-ին փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 2/։

 

3 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 2-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 3/։

 

4 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 1-ին թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցից սկսվող փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<1-ին թաղամաս, 2-րդ փողոց, 1-ին փակուղի>> /Իրավիճակային հատակագիծ 4/։

 

5 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 1-ին փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 5/։

 

6 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցի հարող փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 2-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 6/։

 

7 Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում 3-րդ թաղամասում հիմնական փողոցին զուգահեռ փողոցը  անվանակոչել թվային կարգով՝ <<3-րդ թաղամաս, 3-րդ փողոց>> /Իրավիճակային հատակագիծ 7/։

 

8 Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում փողոցը թվային կարգով անվանակոչելու մասին » N 110-Ա որոշումը։

 

9.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

10 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner