Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը և հաշվիառնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի գրությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանհամայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1․ Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝
ա/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Ներքին Գիրաթաղ 1-ին փողոց 14 հողամաս հասցեում գտնվող 79,6 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամասը սկսած 2026 թվականի հունվարի 03-ից 3 /երեք/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 183876000 /մեկ հարյուր ութսուներեք միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
բ/ ՀՀ, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 24,44323 հա այլ հողատեսքերից /կադաստրային ծածկագիր 09-038-0226-0096/ սկսած 2026 թվականի հունվարի 03-ից 3 /երեք/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 22915000 /քսաներկու միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։
2․Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն: