Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի 2025 թվականի փետրվարի 11-ի նիստի օրակարգը․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման N 1, N 2, N 3, N 4, N 5 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 96-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի N 57-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող արխիվային փաստաթղթերը պետական սեփականության փոխանցելու մասին։
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
8. Անշարժ գույքի տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին։
9. Անշարժ գույքի տարածքի վարձակալության պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
10. Համայնքի վարչական սահմաններում գտնվող Նորա Խաչատուրի Կարապետյանին և Նվեր Լենդրուշի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատերերին ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն թույլտվություն տալու մասին։
11. Քաջարան համայնքի սեփականություն Քաջարան համայնքի Լեռնաձոր գյուղում գտնվող 0,1 հեկտար հողամասը հրապարակային սակարկություններով (մրցույթով) վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։
12. Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկությւոններով (աճուրդով) վաճառելու մասին։
13. Որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին։
14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ |