Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 31․01․2019թ․-ի № 162-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը», համայնքի ավագանին որոշում է․-
- Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Համայնքի բնակավայրերում պուրակների, մարզահրապարակների եվ խաղահրապարակների կառուցում/ վերակառուցում», «Համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» , «Համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացում», «Խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագրերը և 2020թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2, № 3, № 4 հավելվածների:
- Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:
|