Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ մասերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, ՀՀ Կառավարության 2006թվականի մայիսի 18-ի. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումներով, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալներիմուտքագրմանտեղեկանքը (ծածկագիր՝ 2023NKP6CH) և <<Տրիվիում էքսպերտ>>ՍՊ ընկերության 2025թվականի փետրվարի 06-ի տեխնիկական եզրակացությունը
1.Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի, Քաջարան քաղաքի, Բակունցի փողոց գտնվող 0,00201 հա բնակավայրերի նշանակության հողամասի վրա` ինքնակամ կառուցված 20,1 քմ արտաքին /16,5 քմ ներքին/ մակերեսով գրասենյակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ևառողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,ճանաչել օրինական ևգրանցել որպես համայնքային սեփականություն:
2․ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Բակունցի փողոցում գտնվող 0,00201 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերի նշանակության։
3․Վերը նշված գրասենյակին և սպասարկման հողամասին տրամադրել հասցե՝Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Քաջարան քաղաք, Ա․ Բակունցի փողոց, 5/3 գրասենյակ: