Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով,հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 18 մայիսի 2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, հաշվի առնելով հաշվառման (չափագրման) տվյալներիմուտքագրմանտեղեկանքը (ծածկագիր՝ 20235AUUL6)ևՂազարոս Վոլոդի Բեզիրգանյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 02072021-09-0034 վկայականի համաձայն Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում սեփականության իրավունքով Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանին պատկանող 0,11 հա մակերեսով տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված 29.4ք․մ․ արտաքին (21.8 ք.մ․ ներքին) մակերեսով օժանդակ շինությունը, 48.0ք․մ․ արտաքին (46.3 ք.մ․ ներքին) ընդհանուր մակերեսով ծածկը, 14․7ք․մ․ արտաքին (11․6 ք.մ․ ներքին) մակերեսով լողավազանը և 15․1 ք․մ․ ընդհանուր մակերեսով պարիսպները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և գրանցել որպես Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել շինարարություն իրականացրած անձ Ղազարոս Վոլոդի Բեզիրգանյանին օժանդակ շինության,ծածկի,լողանազանի և պարսպի օրինականացման համար համայնքի բյուջե վճարելու 29400(քսանինը հազար չորս հարյուր) ՀՀ դրամ՝ 29․4քմx6000x0․0456=8050(ութ հազար հիսուն )ՀՀ դրամ օժանդակ շինության, (9.2+38.8)քմx6000x0.0456=13150(տասներեք հազար մեկ հարյուր հիսուն)ՀՀ դրամ ծածկի,14․7քմx6000x0.0456=4050(չորս հազար հիսուն) ՀՀ դրամ լողավազանի և 15․1քմx6000x0,0456=4150 (չորս հազար մեկ հարյուր հիսուն)ՀՀ դրամ պարսպի համար:
3․ Օրինականացման համար սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: