Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ, 2-րդ թաղամաս
բ/ ԼՕՏ 2․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի գյուղ Կավճուտ, 2-րդ թաղամաս
գ/ ԼՕՏ 3․ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Աջաբաջ 3-րդ փողոց 33 հասցեում։
2․Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |