Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 26-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 29-րդ կետերով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1ին ենթակետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշումը  և  հաշվիառնելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի գրությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի  առաջարկությունըՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանհամայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1 Համաձայնություն տալ Քաջարան համայնքի վարչական տարածքում, համայնքի սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու՝

ա/ Քաջարան համայնք, գյուղ Ներքին Գիրաթաղ 1-ին փողոց 14 հողամաս հասցեում  գտնվող բնակավայրերի նշանակության 79,6 հա խառը կառուցապատման հողամասը / կադաստրային ծածկագիր 09-038-0226-0001/ սկսած 2026 թվականի հունվարի 03-ից  3 /երեք/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 183876000 /մեկ հարյուր ութսուներեք միլիոն ութ հարյուր յոթանասունվեց հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

բ/ Քաջարան համայնք, Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 24,44323 հա այլ հողերից  /կադաստրային ծածկագիր 09-038-0226-0001/ սկսած 2026 թվականի հունվարի 03-ից  3 /երեք/ տարի ժամկետով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրել սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) հողամասով անցնելու և երթևեկելու նպատակով, սահմանելով տարեկան 22915000 /քսաներկու միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ վարձավճար։

2Վարձավճարը ենթակա է վճարման մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող ամսվա տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ ամսական վճարի գումարի 0.05 տոկոսի չափով: 

3Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner