Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46․2 կետի թ) ենթակետով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի 41/2 հասցեում գտնվող 3,45108 հա հողամասը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին» N 71-Ա որոշումը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թիվ 2 դրական եզրակացությունը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի 41/2 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող /Վկայական N 09122024-09-0069/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 3,45108 հա հողամասը ընդերքօգտագործման նպատակով առանց մրցույթի կառուցապատման իրավունքով մինչև 2041 թվականի մայիսի 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, սահմանելով 2106890 /երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ տարեկան վճար:
2. Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: