Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի N 81-Ա որոշման N2 և N8 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացնել հետևյալով՝
· հավելված N 2-ը լրացնել «42» տողով, հաստիքի անվանումը՝ Հավաքարար Լեռնաձոր, հաստիքային միավորը՝ 1, պաշտոնային դրույքաչափը (նոր)՝ 138000, աշխատավարձի չափը՝ 138000,
· հավելված N 2-ի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «13» թիվը փոխարինել «14» թվով, «2 206 000» թիվը փոխարինել «2 344 000» թվով,
· հավելված N 2-ը լրացնել «43» տողով, հաստիքի անվանումը՝ Քաղաքաշինական ծրագրերի, կառուցապատման և հողի վերահսկողության աշխատանքների պատասխանատու, հաստիքային միավորը՝ 1, պաշտոնային դրույքաչափը (նոր)՝ 396000, աշխատավարձի չափը՝ 396000,
· հավելված N 2-ի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողը լրացնել «1» և «396000» թվերով,
· հավելված N 2-ի ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «65» թիվը փոխարինել «67» թվով, «18 029 000» թիվը փոխարինել «18,563,000» թվով,
· հավելված N 8-ի «Նոր Աստղավերդ, Գեղի, Ձագեձոր գյուղերի ջրամատակարարման համակարգերի հսկիչ-փականագործ» տողի «2» թիվը փոխարինել «3» թվով,
· հավելված N 2-ի «ԸՆԴԱՄԵՆԸ» տողի «119» թիվը փոխարինել «120» թվով,
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: