Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման և հաշվի առնելով <<ԶՊՄԿ>> ՓԲԸ գլխավոր տնորենի դիմումը և Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է. 1,Հավանություն տալՍյունիք-5 միկրոռեգիոնալմակարդակիտարածականպլանավորմանփաստաթղթերումկատարելփոփոխություն, ըստորիառաջարկվումէ՝
ա/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Գետափնյա փողոցի 55 հասցեում գտնվող <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նշանակության 0,14909 հա հասարկական կառուցապատման /կադաստրային ծածկագիր 09-007-0063-0020/ հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<արդյունաբերական օբյեյկտներ>> գործառնական նշանակությամբ:
բ/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0,025 հա բնակելի կառուցապատման / 09-109-0032-0015 կադաստրային ծածկագրից / հողամասը փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նշանակության հողերի կատեգորիա՝ <<էներգետիկայի>> գործառնական նշանակությամբ:
2․ Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը։
|