Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 41-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԻՆԵ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՌՈՅԱԼԹԻՆԵՐԻՑ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ՝ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 26․04․2024 N31-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5.1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 01092022թ N1358-Ն որոշմամբ սահմանված «Համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը» և Քաջարան համայնքի ղեկավարի ներկայացրած 2024թծրագրում կատարվող փոփոխությունների առաջարկը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․

1.Հաստատել Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարված մասհանումների (մասհանման չափը կազմում է՝ 190063,6/մեկ հարյուր իննսուն միլիոն  վաթսուներեք հազար վեց հարյուր )հազ․ դրամ ծախսման՝ Քաջարան համայնքի 2024թ ծրագրում կատարվող փոփոխությունները՝ համաձայն  հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 26042024թ. N 31-Ա որոշումը։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner