Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5.1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 01․09․2022թ․ N1358-Ն որոշմամբ սահմանված «Համայնքային մասհանումների ծախսման ծրագիրը կամ ծրագրի փոփոխությունները տարածքային կառավարման լիազոր մարմինների հետ համաձայնեցման կարգը» և Քաջարան համայնքի ղեկավարի ներկայացրած 2024թ․ծրագրում կատարվող փոփոխությունների առաջարկը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1.Հաստատել Կազմակերպությունների կողմից վճարված ռոյալթիներից համայնքին կատարված մասհանումների (մասհանման չափը կազմում է՝ 190063,6/մեկ հարյուր իննսուն միլիոն վաթսուներեք հազար վեց հարյուր )հազ․ դրամ ծախսման՝ Քաջարան համայնքի 2024թ․ ծրագրում կատարվող փոփոխությունները՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Քաջարան համայնքի ավագանու 26․04․2024թ. N 31-Ա որոշումը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
|