Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 22․09.2023 թվականի N 3 արձանագրությունը․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 02-ի N 10-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1-ին կետի 3) ենթակետի՝ «Գևորգյան Վարդան» բառերը փոխարինել «Բաբաջանյան Գոռ» բառերով․
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |