Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 481-րդ, 60-րդ, 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման 6-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 27.05.2024թ. N2/փ-215 դրական եզրակացությունը, Գրիգոր Արամի Սահակյանի կողմից ներկայացված ծրագիրը և հիմք ընդունելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխություն և, որպես առաջնահերթ միջոցառում ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.99086 հա արոտավայրը /09-038-0410-0010 կադաստրային ծածկագրից/ համաձայն հավելվածի փոխադրել հատուկ պահպանվող տարածքների նշանակության հողերի կատեգորիա «հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակությամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հատուկ պահպանվող նշանակության հողերի կատեգորիա փոխադրված <<հանգստի համար նախատեսված>> 0,99086 հա հողամասը պետական գրանցում կատարելուց հետո առանց մրցույթի մինչև 2048 թվականի դեկտեմբերի 07-ը ներառյալ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Գրիգոր Արամի Սահակյանին, տարեկան վարձավճար սահմանելով 582430 (հինգ հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ։
3. Վարձավճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր հաշվետու տարվա պայմանագրի կնքման օրվանից սկսած մինչև տասնհինգերորդ օրը: Սահմանված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար սահմանել տույժ՝ տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով:
4. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։