Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում Է` 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1. Քաջարանի համայնք Քաջարան քաղաքի Ա․Բակունցիփողոց, 3/29 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00228 հա հողամասը ավտոտնակ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 83600 /ութսուներեք հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2․ Քաջարանի համայնք Քաջարան քաղաքի Ա․Շիրվանզադեի փողոց, 6/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01706 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 625000 /վեց հարյուր քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 13/7 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,143 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 608800 /վեց հարյուր ութ հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
դ/ ԼՕՏ 4․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց, 46 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,10189 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 433800 /չորս հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։ |