Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները, ըստ որի` Քաջարան համայնքի Բակունցի փողոցի 5-րդ շենքի թիվ 15 բնակարանի բնակչուհի Լենա Բադալյանը դիմումով խնդրել է, որ վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները և կատարել պարտականությունները, հաշմանդամ է և ցանկանում է որպես պատրոն նշանակել որդուն՝ Արեն Հայրապետյանին
որոշում եմ
1․ԼԵՆԱ ԱՐԾՎԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ/ծնված 24/04/1958թ․/ նկատմամբ սահմանել պատրոնաժ։ Պատրոն /օգնական/ նշանակել որդուն՝ ԱՐԵՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ /ծնված 08/07/1987թ/։
2․ ԼԵՆԱ ԱՐԾՎԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ապրուստի ու նրա կենցաղային կարիքների բավարարմանն ուղղված կենցաղային և այլ գործարքները պատրոնը (օգնականը) կնքում է քաղաքացու համաձայնությամբ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է` ստորագրման պահից և գործում է մինչև ԼԵՆԱ ԱՐԾՎԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՝ նկատմամբ սահմանված պատրոնաժի դադարման պահանջը