Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 02-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական եվ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հրապարակային սակարկությունների /մրցույթների եվ աճուրդների/ կազմակերպման նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին>>N 16-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
ա) Որոշման 1-ին կետի 3-րդ պարբերության §Ռոբերտ Սոսի Սարգսյան՝ եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)¦ բառերը փոխարինել <<Գարեգին Գաբրիելյան՝ Բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)>> բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |