Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Ա/Ձ Սաթենիկ Գևորգյանի 2024թ.-ի ապրիլի 12-ի հայտը, և համաձայն Քաջարան համայնքի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին ավագանու 2023թ.-ի դեկտեմբերի 22-ի թիվ 82-Ն որոշման
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Քաջարան համայնք, Բաբիկավան 2/1 հասցեում գործող Ա/Ձ Սաթենիկ Գևորգյանին տալ ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն։