Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, 80-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> ՀՀ օրենքով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարել`
ա/ ԼՕՏ 1․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 2-րդ փողոց, 100/1 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,26481 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 1127300 /մեկ միլիոն մեկ հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՕՏ 2․ Քաջարանի համայնք Քաջարանց գյուղ 3-րդ փողոց, 68/3 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04712 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 200600 /երկու հարյուր հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ:
գ/ ԼՕՏ 3․ Քաջարանի համայնք Ձագիկավան գյուղ 1-ին թաղամաս, 42/2 հասցեում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,11071 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 306900 /երեք հարյուր վեց հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ:
2․ Սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերի օտարման պայմանագրում ամրագրել Քաջարան համայնքի՝ նշված հողամասերի առաջնային հետգնման իրավունքը և ծրագրի իրականացման ժամկետ սահմանել 2 /երկու/ տարի:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։
|