Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 14-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 60-րդ, 62-րդ, 74-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մազրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24,03,2021թվականի վճիռը /գործ ՍԴ/1560/02/19/, 04012022թվականին տրված մահվան մասին պետական վկայականը /ԲԱ503549/, 10022022 թվականին նոտարին ուղղված ըստ կտակի ժառանգության դիմումը, հաշվի առնելով Արմինե Դավթի Դավթյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․

 

1.   Թույլատրել համայնքի ղեկավարին Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Դրաստամատ Քրիստափորի Դավթյանի իրավահաջորդ Արմինե Դավթի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող նախկին ջրմուղ կայանի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի նշանակության  <<կոմունալ ենթակառուցվածների>> գործառնական նշանակությամբ 0,03672հա հողամասը առանց մրցույթի 10 /տասը/ տարի ժամկետով,  521 /հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ տարեկան վճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել շենքի սեփականատիրոջը ՝ Արմինե Դավթի Դավթյանին:

2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner