Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքին սեփականության իրավունքով պատկանող
· 2021թ.-ի արտադրության <<XCMG XZJ5120ZYSD5>> մակնիշի, 716 CM 61 հաշվառման համարանիշի աղբատար,
· 2021թ.-ի արտադրության <<XCMG XZJ5180ZYSD5>> մակնիշի, 717 CM 61 հաշվառման համարանիշի աղբատար,
· 2022թ.-ի արտադրության <<SHACMAN L3000 SX 31858F401>> մակնիշի, 428 CF 61 հաշվառման համարանիշի ինքնաթափ բեռնատար
տրանսպորտային միջոցներն անհատույց և 5/հինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել <<Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն>> ՓԲԸ-ին։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|