Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
- Տալ համաձայնություն փոխհատուցելու «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում՝ շենքերի խոցելի խմբերի բնակիչների համաֆինանսավորման մեկ քառակուսի մետրի համար երկու հազար դրամ վճարը՝ներքոնշյալ խոցելի խմբերին
· միայն թոշակառուներից կազմված ընտանիքներին,
· ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին,
· հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգի անդամ ունեցող ընտանիքներին,
· չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին,
· փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։
2. Համաֆինանսավորման նշված ծախսերը փոխհատուցել Քաջարան համայնքի բյուջեով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|