Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48-L
 

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
«ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՉԱՐԵՆՑ 1, ՉԱՐԵՆՑ 2, ՉԱՐԵՆՑ 3, ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ 16, ԱԲՈՎՅԱՆ 10, ՇԻՐՎԱՆԶԱԴԵ 4 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԵՆՔԵՐԻ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ՎՃԱՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է

1.Տալ համաձայնություն փոխհատուցելու «Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Չարենցի 1, Չարենցի 2, Չարենցի 3, Լեռնագործների 16, Աբովյան 10, Շիրվանզադե 4  բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում» ծրագրի շրջանակներում՝ շենքերի խոցելի խմբերի բնակիչների համաֆինանսավորման մեկ քառակուսի մետրի համար երկու հազար դրամ վճարը՝ներքոնշյալ խոցելի խմբերին

·  միայն թոշակառուներից կազմված ընտանիքներին,

·  ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին,

·  հաշմանդամության կարգ ունեցող անդամ ունեցող ընտանիքներին,

·  չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին,

·  փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքներին։

2. Համաֆինանսավորման նշված ծախսերը փոխհատուցել Քաջարան համայնքի բյուջեով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner