Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով և 42-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի 3-րդ ենթակետը, /հասցե տրամադրելու մասին քաղվածք՝ 09102VCYAKQA/ և հաշվի առնելով Ստելլա Գեորգիի Պետրոսյանի դիմումը՝
1. Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Կավճուտ գյուղում գտնվող Ստելլա Գեորգիի Պետրոսյանին և Սերգեյ Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփ․ իրավունքի վկայական N 1386778) բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝
Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Կավճուտ, 1-ին թաղամաս, 11 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: