|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 սեպտեմբերի 2024 թվականի N 60-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատելու մասին»թիվ 431-Ն որոշմամբ հաստատված կարգի, և հաշվի առնելով 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբկազմվածՔաջարանհամայնքի հողայինհաշվեկշիռը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանհամայնքի ավագանին որոշում է․ 1. Տալ համաձայնություն 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը` համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Սյունիքի մարզպետին: |
Կողմ -13 ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԳՈՌ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|