Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի 2026 թվականի հոկտեմբերի 30-ի նիստի օրակարգը․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ /Զեկուցող՝ Հ.Հարությունյան/
2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։ /Զեկուցող՝ Հ.Հարությունյան/
3.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի Գետափնյա թաղամասի 1 հողամասում «Սյունիք 1» 5,95712 ՄՎՏ պիկային հզորությամբ (հաստատուն հոսանքի) արեվային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու մասին։ Զեկուցող՝ Գ.Գաբրիելյան/
4.Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը հաստատելու մասին։ /Զեկուցող՝ Լ.Գևորգյան/
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ /Զեկուցող՝ Մ.Ավետիսյան/ |