Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Աժդանակ» ՍՊ ընկերության տնօրեն Արման Մկրտչանի 29/09/2026թ․ դիմումը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Լուծել Քաջարան համայնքի և «Աժդանակ» ՍՊ ընկերության միջև 2025 թվականի սեպտեմբերի 09-ին կնքված, Սյունիքի մարզի, Քաջարան համայնք գյուղ Անդոկավան 2-րդ փողոց 33 հողամաս հասցեում գտնվող 1,22 հա (կադատրային ծածկագիր՝ 09-038-0017-0002) հողամասի սերվիտուտի պայմանագիրը ։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի սերվիտուտի իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում։