Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 62-րդ, 63-րդ, 66-րդ հոդվածների, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին թիվ 1746-Ն որոշումների, Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝․ 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա/Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Հասմիկ Սոսի Բաբյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 2090207/ խանութի սպասարկման 0.0020հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 16200 /տասնվեց հազար երկու հարյուր/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Հասմիկ Սոսի Բաբայանին:
բ/ Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող Վարուժան Վոլոդիայի Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող /սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 1079395/ խանութի սպասարկման 0.0030հա հողամասը սահմանված կարգով, կադաստրային արժեքով՝ 24300 /քսանչորս հազար երեք հարյուր/ ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել սեփականատիրոջը ՝ Վարուժան Վոլոդիայի Իսրայելյանին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |