Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 60-րդ, 74-րդ և 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման դրույթներով և հաշվի առնելով Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանինորոշում է․ 1. ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, գյուղ Քաջարանց 3-րդ փողոց 25/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.07104 հեկտար մակերեսով էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածների օբյեկտների նպատակային նշանակության «էներգետիկայի» գործառնական նշանակության հողամասը մրցույթային կարգով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով, տարեկան 277560 /երկու հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր վաթսուն/ դրամ մեկնարկային վճարով, տրամադրել կառուցապատման իրավունքով արևային վահանակներ տեղադրելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |