Այսօր: Շաբաթ, 15 Նոյեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 102-Ա
 

Զեկ. ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանինորոշում է

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի 2025 թվականի նոյեմբերի 18-ի  նիստի օրակարգը

1.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 եվ № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

2.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18–ի N 28-Լ որոշման N 4 և N 5 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպություն ստեղծելու, դրա կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

4.  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով Ողջի գետի ձախափնյա տարածքում 2026-2028 թվականներին նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։

5.  «Աժդանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գիրաթաղի պորֆիրիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։

6.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։

7.  Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով /մրցութով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին։

8.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում փողոցը թվային կարգով անվանակոչելու մասին։

9.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 

10.   Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին։  

11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner